A
A
Ալեքսան Հարությունյանը նոր պաշտոն ունի
Ալեքսան Հարությունյանը փետրվարի 1-ից Արտաքին գործերի նախարարի խորհրդականն է։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Հիշեցնենք, որ Ալեքսան Հարությունյանը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի, իսկ հետո Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնները։