Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուկրաինական սցենարը Հայաստանում անհնար է». panarmenian.net

Քաղաքականություն
175780

Իրավիճակն Ուկրաինայում զարգանում է մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողության տակ, հիմնականում ԱՄՆ ու ԵՄ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Ըստ նրա, այսպես կոչված ընդդիմությանն «աջակցելու» իմաստով, մենք գործ ունենք Ուկրաինայի ներքին գործերին արտաքին միջամտության հետ, սակայն մյուս կողմից դրա համար հող կա՝ ներքին պայքարը Ռեգիոնների կուսակցության կլանների միջև: «Եթե նայենք Ուկրաինայի խոշոր օլիգարխներից ոմանց վարքագծին, ապա տեսանելի է, որ նրանք նպաստում են լարվածության պահպանմանը Կիևում: Իրականում Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում, որ Եվրամայդանը դադարի: Ես ինքս եմ տեսել, որ ուժային կառույցների ցանկության դեպքում Մայդանը հնարավոր կլինի մաքրել 2-3 ժամում, այնտեղ մշտապես ընդամենը 300-400 մարդ կա: Բայց կառավարությունը ակնհայտորեն վախենալով արտաքին արձագանքներից և վստահ չլինելով իր ուժերին, այդպես էլ չի կարողանում մինչև հիմա հստակ որոշել, թե որ միությանն անդամակցել՝ Մաքսային միությանը, թե Եվրամիությանը»,-ասել է Պիսկորսկին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետը վստահ է, որ Երևանում չկան նախադրյալներ «Մայդանի» համար, քանի որ հայերի մեծամասնությունը հավանություն է տալիս իշխանությունների ռուսամետ քաղաքականությանը: Ավելին՝ այստեղ