Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ինչ դեռ կորած չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
cc1bb8e3c5a16ba279e007b84da33905

Նորանկախ Հայաստանն այսօր կրկին կորցնում է իր անկախությունը: Ազատության հրապարակում հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց, որ անկախությունը այն է, երբ դու ես տնօրինում քո ունեցվածքը, իսկ դրա համար երկրում պետք է տիրեն ժողովրդավարական կարգեր: «Մենք անկախացել ենք Ռուսաստանից, դա նշանակում է Ռուսաստանը 70 տարի եղել է մեր անկախության ոչնչացնողը, որպեսզի նա որպես բարեկամ ներկայանար, պետք է որակապես փոխվեր, բայց Պուտինը հրապարակային հայտարարում է, որ նա Սովետական միության վերականգնման կողմնակիցն է, մենք այդ մարդու հետ խոսելու բան չունենք»,- հայտարարեց Հայրիկյանը: Չնայած Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհային քարտեզը, Պարույր Հայրիկյանը չի բացառում այդ գործընթացը կասեցնելու հնարավորությունը։ Դրա համար ուղղակի նա ակնկալում է ընդդիմադիր ուժերի եւ ժողովրդի համախմբումը, թեկուզ փետրվարի 18-ին իրենց նախաձեռնած հանրահավաքում։ «Եթե մինչև փետրվարի 18 ինչ-որ բան անեն այդպիսի ուժերը ու մեզ չհրավիրեն կամ չմիանան, մենք հրավիրենք ու իրանք չգան, նշանակում է մենք հանգիստ կարող ենք ասել ոչ միայն Մաքսային միության կողմնակիցներն են չեկիստներ, այլև բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում հրապարակավ խոսել մեզ հետ»,- ասում է Հայրիկյանը: Թե քանի հոգի կընդունի Պարույր Հայրիկյանի հրավերը, դժվար է ասել։ Իսկ այսօրվա հավաքի մասնակիցների սակավությունը ԱԻՄ-ական Վրեժ Զատիկեանը բացատրում է իշխանության կողմից ճնշումներով. «Սեպտեմբերի 3 –ից սկսած, երբ մեր հայրիկը գնաց իրա պապայի մոտ ու ասեց, որ չեմ գնում Եվրոպա, այլ մաքսային միություն, ես անձամբ 3 անգամ բերման եմ ենթարկվել: Այդ օրը պաշտոնական տվյալներով 110 հոգի է բերման ենթարկվել, ինչի համար՝ որ դեմ էին մաքսային միությանը»: Այսօրվանից Ազգային ինքնորոշում միավորումը սկսել է իր կողմնակիցների վերագրանցումը, եւ առաջին գրանցվողները Ազատության հրապարակում հավաքվածներն էին։