Վտարանդի գրող, թե՞ գործիչ. վերադարձ քաղաքականություն (տեսանյութ)
«Գրողը չի կարող լինել քաղաքականությունից հեռու »,- ասում է Վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը։ Նրա գնահատմամբ՝ գրողը նոր մտածելակերպ ներդրող է, միտք խմորող է, հետեւաբար չի կարող հասարակության քաղաքական հայացքների վրա չազդել։ Ինքը՝ Վահե Ավետյանը, հայտարարում է, թե պատրաստվում է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, նույնիսկ առաջադրվել ԱԺ եւ Նախագահի ընտրություններում։ Ծննդով երեւանցի Վահե Ավետյանը 1990-ին կամավորագրվել է Անկախության Բանակի շարքերը, մասնակցել մարտերի և հատուկ նշանակության գործողությունների։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրմանը և ընտրվել կազմակերպության առաջին խորհրդի անդամ։ Կրել է կուսակցական համար 2-րդ քարտը։ Դադարեցրել է գործունեությունը բանակում ու կուսակցությունում 1992-ին ու բնակություն հաստատել Շվեդիայի թագավորությունում: Մոտ երկու ամիս է վերադարձել է Երեւան։ Մանրամասները տեսանյութում։