Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
4ada51cd4f60fb59392e7fbde148ec3e

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գիտակցում է, որ երկրում ստեղծված վիճակը ծանր է, Հանրապետականներին առաջարկում է, որ իրենք էլ դա գիտակցեն, եւ միասին դուրս գան այս վիճակից։ Խմբակցության ղեկավարը կողմ է իշխանափոխությանը, մնում է, որ մնացած ընդդիմադիր ուժերն էլ համաձայնվեն դրան, բանակցություններն ընթանում են. «Իշխանափոխություն բառացի չհասկանալ, իշխանափոխություն նախ եւ առաջ նշանակում է ամբողջ համակարգի փոփոխություն»։ Պարոն Հակոբյանը չի կարող ասել՝ արդյո՞ք մնացած երեք ուժերն էլ են իշխանափոխությունն ընկալում իր նման։ Դաշնակցությունը կարծում է, որ օր առաջ հանրապետականներին հեռացնելն անհրաժեշտ է՝ ոչ մի հարցում սրանց հետ լեզու գտնել հնարավոր չէ։ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Հասունանալ է պետք, ամեն հարց պետք է իր ընթացքով հասունացվի։ Հարցն այն է, որ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որոնք հավատում են իշխանություններին,-ասում է պարոն Ռուստամյանը։- Ճիշտ է, նրանց շրջանակը փոքրանում է։ Ուրեմն էս էլ պիտի նվազեցվի, որ էդ կրիտիկ զանգվածը էսպես ասած, դժգոհության ավելի ուղղորդվի, ավելի գիտակցված դառնա, որ իշխանափոխությունը իրական դառնա»։