Պետական դավաճանության մեջ մեղադրվող գնդապետը կալանավորված է
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն: Խաչիկ Մարտիրոսյանը ձերբակալվել էր հունվարի 31-ին՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ.Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները: Ավելին՝ այստեղ