Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության ամենամեծ կտորը կմնա ականջը» (տեսանյութ)

Քաղաքականություն
e858d74ff45e28428264cf58dd43eedf

«Եթե ժողովուրդը դուրս գա փողոց, հանրապետական իշխանության ամենամեծ կտորը կմնա ականջը»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին։ Տիկին Զոհրաբյանը նշեց, որ վիճակն օրհասական է, մարտահրավերները՝ շատ։ Նա նաեւ նշեց, որ 4 ոչ իշխանական ուժերն այս օրերին համատեղ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ «եթե անգամ ինձ կտտանքների էլ ենթարկեք, չեմ ասի, թե իշխանափոխության հետ կապված ինչ հարցեր են հիմա քննարկում ոչ իշխանական ուժերը»։