Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եզդիները չեն ուզում իշխանությունների հետ վատանալ

Քաղաքականություն
Թամոյան

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը մտահոգություն է հայտնում, որ թանկացումներից հետո եզդիներից շատերը կհեռանան Հայաստանից։ «Թանկացումները ազդում են մարդկանց հոգեբանության վրա։ Մեր կառավարությունը, մեր ղեկավարությունը պետք է միջոցներ գտնի մեր ժողովրդի վիճակը բարելավելու համար»,-ասաց պարոն Թամոյանը։ Միության նախագահի խոսքերով, վերջին շրջանում եզդիական համայնքում սննդամթերքի, հատկապես կաթնամթերքի թանկացումից հետո դժգոհությունները շատ են, քանի որ, միեւնույն է, իրենք սպառում են հին գնով։ «Մենք փորձում ենք հարթել այդ խնդիրները, չենք ուզում բարձրաձայնելով փչացնել հարաբերությունները մեր իշխանավորների հետ»,- ասում է Ազիզ Թամոյանը։