Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյանը նորից կգնա Ազատության հրապարակ

Քաղաքականություն
Հայրիկյան

«Այսօր ժամը 16-ին Ազատութեան հրապարակում մենք կրկին հաւաքուելու ենք։ Խնդիրները յայտնի են բոլորիս եւ ընդհանուր առմամբ առնչւում են Հայաստանի քաղաքացիների կարեւորագոյն՝ նաեւ Սահմանադրութեամբ ամրագրուած իրաւունքների ոտնահարմանը»,- տեղեկացնում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ ԱԻՄ-ը սկսել է կողմնակիցների վերագրանցումը։ «Վերադառնալով իր նախնական՝ 1987 թ.-ի գործելակերպին, ինքնորոշուող քաղաքացիների միաւորում ԱԻՄ-ը ազդարարում է, որ պատրաստ է որպէս առաջին քայլ բոլորի հետ հրապարակային քննարկումներ ծաւալել հայութեանն սպառնացող մարտահրաւէրների եւ մեր անելիքների վերաբերեալ։ Հրաւիրում ենք հայութեան ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց՝ լսելու մեր պատկերացումներն ու ծրագրերը եւ մատուցելու իրենցը։ Այսօրուայ մէկ օրուայ պարապուրդը վերականգնելու համար վաղը մեր զաւակները տասնամեակների մաքառումներով են հատուցելու։ Արդէօ՞ք դա վայել է մեզ»,-հռետորական հարց է հղում Հայրիկյանը։