A
A
Ադրբեջանն անակնկալի է եկել
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Շվեդիայի ՖՖ-ին եւ ՖԻՖԱ-ին: Մեր հարեւաններին անակնկալի է բերել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը ընդգրկվել է չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի անդրանիկ առաջնության մասնակիցների թվում: Այդ մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 1-8-ը, շվեդական Օստերսանդ քաղաքում: Մասնակցելու ցանկություն են հայտնել Աբխազիան, Քուրդիստանը, Պադանիան (Հյուսիսային Իտալիա), Ակվիտանիան (Հարավային Ֆրանսիա) եւ այլ չճանաչված երկրների թիմեր: Հարկ է նշել, որ նման երկրների ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կազմում ներկայումս գրանցված են 21 ֆեդերացիա: Լեռնային Ղարաբաղի ՖՖ-ն այս տարվանից է սկսել համագործակցել կազմակերպության հետ: