Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարան՝ քաղծառայողներին

Հասարակություն
karavarutyun

Շուրջ 1000 բնակարան պետծառայողներին։ Այսօրվա Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկ ամսվա ընթացքում արդեն հայտի կլինի, թե ով է լինելու կառուցապատողը։ Քաղծառայողները, եթե ցանկանում են բնակարան ձեռք բերել, արդեն կարող են զբաղվել այդ գործընթացով։ Անհրաժեշտության դեպքում ծրագիրը շարունակական կլինի։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ քաղծառայողների մեծ մասը ցանկություն է հայտնել բնակարան ստանալ Արաբկիր վարչական շրջանում, այդ իսկ պատճառով բնակարաններն այդտեղ կկառուցվեն։ Ի դեպ, մեկ քմ-ի համար կվճարեն առավելագույնը 300000 դրամ, իսկ առավելագույն ժամկետը 30 ամիս է։ Հանձնաժողովը կղեկավարի Վաչե Գաբրիելյանը։