Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն բավարար լծակներ չունի Վրաստանի հանդեպ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
256abd75df189eab6ba539892e48094c

Մինչև օգոստոսի վերջ Վրաստանը կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այսինքն՝ Հայաստանն ու Վրաստանը կհայտնվեն տարբեր տնտեսական գոտիներում։ Մաքսային միություն գնացող Հայաստանի Կառավարության հրապարակած ճանապարհային քարտեզի 20-րդ կետի համաձայն` միության անդամ չհանդիսացող պետությունների հետ կնքված պայմանագրերը պետք է համապատասխանեցվեն։ Սա նշանակում է՝ Հայաստանը խնդիրներ կունենա իր հարեւանների հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում Վրաստանի հետ հարցերով Ջոնի Մելիքյանը նշեց, որ կլինեն խնդիրներ Վրաստանի հետ կապված, քանի որ նրանք մտնում են Եվրոպական այլ առևտրի գոտու մեջ: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով էլ մենք պետք է փորձենք գտնել ինչ-որ մի տարբերակ՝ նվազեցնելու հնարավոր խնդիրները, «որովհետև տեսականորեն, եթե որևէ ձևով սինխրոնիզացիա տեղի չունենա, ապա մենք լուրջ խնդիրներ կունենանք»: Պարոն Մինասյանը միանշանակ չի ընդունում նաեւ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Մաքսային միությունը նաեւ նախատեսում է Եվրամիության հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքում: «Հակառակ պրոցես է տեղի ունենում Եվրամիության և Ռուսաստանի միջև՝ Հայաստանի և Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի հետ կապված»: Իսկ Ջոնի Մելիքյանն ավելի հանգիստ է. նա կասկած չունի, որ տարբեր տնտեսական գոտիներում հայտնված Հայաստանի եւ Վրաստանի համար լուծումներ կգտնեն Ռուսաստանն ու ԵՄ-ն։ «Մի կողմից Ռուսաստանն է, մի կողմից՝ Եվրամիությունը, և նոր այդ աշխարհաքաղաքական քարտեզն է ստեղծվում։ Իրենք ի վերջո իրար հետ կգան ինչ-որ մի ընդհանրության»: Այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Վրաստանը հետեւի Հայաստանի օրինակին՝ վերջին պահին հրաժարվի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, եւ իր ապագան կապի Մաքսային միության հետ, Ջոնի Մելիքյանը պատասխանեց, որ դժվար այդպիսի բան լինի, քանի որ «Ռուսաստանի ազդեցության լծակները Վրաստանի վրա այս պահին չնչին են, մինիմալ են»: Սերգեյ Մինասյանն էլ հավելեց, որ «գրեթե ամեն ինչ, ինչ որ Վրաստանը կարող էր կորցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, արդեն կորցրել է և վերջին անգամ՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի արդյունքում»: