Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր որակի սպառազինություն ենք ձեռք բերել

Քաղաքականություն
pic16

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանի լարվածության հետ կապված հայկական կողմն այս պահին որեւէ մտահոգություն չունի։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հարցին ի պատասխան ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պարոն Օհանյանը հաստատեց, որ վերջին շրջանում լարվածություն էր տիրում շփման գծում. «Կրակոցների քանակը հինգ-վեց անգամ ավելացել էր, այդ լարվածությունն արտահայտվում էր կրակոցներով, ինչպես նաև գիշերային պայմաններում լույսեր վառելով, անիվներ վառելով և այլն: Իրավիճակը վերահսկվում է մեր կողմից։ Մենք շարունակելու ենք թշնամուն պատժելու քաղաքականությունը»,-նշեց նախարարը։ Նաիրա Կարապետյանը հարց ուղղեց նոր որակի սպառազինության հետ կապված։ Պաշտպանության նախարարի խոսքերով, նոր որակի սպառազինություն ձեռք բերել ենք եւ շարունակելու ենք համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ այդ ուղղությամբ։