Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում քննարկվել է դիպուկահարների հեռացման հարցը

Քաղաքականություն
agn

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են հայ –ադրբեջանական շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ հարցեր. այսօր այս մասին լրագրողներին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը։ Սակայն թե ինչ եզրահանգման են եկել՝ այդպես էլ պարզ չեղավ. «Մենք քննարկել ենք այդ հարցը Ադրբեջանում, այժմ էլ քննարկեցինք ՀՀ -ում»,- հայտնեց Պոպովը։ Հարցին, թե երբ տեղի կունենա Ալիև-Սարգսյան հանդիպում, Պոպովը դժվարացավ պատասխանել. «Երկկողմ հանդիպման համար պետք է 2 նախագահների համաձայնությունը, սակայն մենք դեռ չենք հանդիպել ՀՀ նախագահին, բնականաբար մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»։ «Ադրբեջանում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ճանապարհները», –վստահեցնում է Ջեյմս Ուորլիքը. «Մենք փնտրում ենք, թե ինչպես կարելի է հասնել խաղաղ կարգավորման, սակայն ամեն ինչ կախված է նաև հակամարտող կողմերից և իրենց պատրաստակամությունից»։ Նա նաև հավելեց, որ փորձում են կրճատել լարվածությունը և խուսափել խնդրի սրացումից։ Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցը Հայաստան եղել է դեկտեմբերի 16-ին։