Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նկարիչին

Քաղաքականություն
877d2ee8967e6247c70fbfe1ac3ff140

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: «Փայլուն ակադեմիական կրթությունը, երկրորդ աշխարհամարտում անցկացրած չորս տարիները Ձեզ դարձրել են մեր կերպարվեստի ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը, ում համար թանկ է մարդկային յուրաքանչյուր կյանք և ով չի դադարում հիանալ ու հիացնել բնության հրաշք պատկերներով: Հոբելյանական տարեդարձի առթիվ մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է շնորհավորական ուղերձում: ՀՀ նախագահի աշխատակազմ