Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույնն առայժմ Հովհաննես Գաբուզյանն է

Սպորտ
sport-chess-moskva

Մոսկվայում ընթացող շախմատային «օփեն»-ում Հայաստանի ներկայացուցիչներից հաջող է հանդես գալիս Հովհաննես Գաբուզյանը: Մեր գրոսմայստերը գլխավոր մրցաշարում 4 տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ եւս 7 մասնակիցների հետ բաժանում է 2-10-րդ տեղերը: Նրանից կես միավոր քիչ ունի ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, իսկ ահա մեր մյուս շախմատիստներն արդեն բավականին ետ են մնում 100 տոկոսանոց արդյունք ունեցող երկու առաջատարներից: Ուսանող շախմատիստների մրցաշարում հանդես եկող մեր գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է ընդամենը 1 միավոր եւ առայժմ ընթանում է նախավերջին՝ 9-րդ տեղում: