Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
asport-aronyan

Ցյուրիխում ավարտվեց շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում էր Լեւոն Արոնյանը:   Այսօր կայացած արագ շախմատի մրցաշարում մեր գրոսմայստերը 5 հնարավորից վաստակեց 3 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը:   Հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ վաստակեց 3,5 միավոր, սակայն իր անձնական վարկանիշով գրավեց 1-ին տեղը:   Ընդհանուր հաշվարկով դասական եւ արագ շախմատի մրցաշարեր գլխավոր մրցանակին տիրեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը 10 միավոր վաստակեց: Լեւոն Արոնյանը 9 միավորով գրավեց 2-րդ տեղը: