Նաիրիտը՝ օֆշորային գոտո՞ւմ (տեսանյութ)
Նաիրիտ գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը։ Այսօր «Ա1+»-ի հյուրասրահում հայտնեց «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը։ «Պահանջները խիստ են այնքանով, որ 2010թ. հստակ պատասխան չի տրվել, 15 ամիս է՝ աշխատավարձ չեն տվել, իրավիճակն ավելի է լարվում։ Մինչեւ փետրվարի 10-ը ժամանակ ենք տվել, որ աշխատավարձերը տան»,-ասաց պարոն Ավետիսյանը՝ հավելելով, որ Նաիրիտի 2430 աշխատակիցներ ուզում են հստակ իմանալ՝ երբ է վերագործարկվելու Նաիրիտը եւ երբ են մարդիկ աշխատանք ունենալու։ «Մարդիկ կան՝ տասնյակ տարիներով աշխատում են՝ 2/3-րդով են աշխատավարձ ստանում»։ «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանի խոսքերով՝ «Նաիրիտ» գործարանը գրանցված է օֆշորային գոտում։ Իսկ թե ով է գրանցել ընկերությունը, վերջինս դժվարացավ պատասխանել։ Նշենք, որ «Նաիրիտը» 2010թ.-ից արտադրանք չի տալիս։ Տեսանյութը՝ քիչ ուշ