A
A
Ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029թ․ աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ ֆուտբոլի մինչև 20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։
«Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում, և մենք առաջիկայում ակտիվորեն պետք է պատրաստվենք մրցաշարը պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։
Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, առաջիկայում Իջևանում նաև ստադիոն կկառուցվի, Երևանում էլ «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի»,- տեղեկացրել է վարչապետը։
ԿԳՄՍՆ-ն հավելել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։