A
A
Լեւոն Արոնյանը պարտվեց
Լեւոն Արոնյանը Ցյուրիխի շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում սեւերով պարտվեց իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Այդպիսով, դասական շախմատի մրցաշարում նա վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Վաղը մասնակիցները կմրցեն արագ շախմատում: Դրա արդյունքները կգումարվեն դասական շախմատի արդյունքներին եւ ընդհանուր հաշվարկով պարզ կդառնան մրցանակակիրները: