A
A
«Սեւ հովազները» անձնագիր են առաջարկում
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի «Սեւ հովազներ» ֆան ակումբը փետրվարի 2-ից կատարում է երկրպագուների անդամագրում: Ինչպես տեղեկացնում է ֆանատների ֆեյսբուքյան էջը, ցանկացողները գրանցվելու համար պետք է դիմեն ՖԱ խորհուրդ, որը գործում է Գյումրիի քաղաքային մարզադաշտի վարչական շենքում: Ֆուտբոլային անձնագիր ստանալու համար երկրպագուները պետք է ներկայացնեն անձնագիր, երկու լուսանկար եւ տեղում կատարեն 1500 դրամի վճարում (1000 դրամ ամսեկան անդամավճար, 500 դրամ` անձնագրի համար): «Սեւ հովազները» անձնագրերի առաջին խմբաքանակն ուղարկել են ԱՄՆ, որպեսզի «Շիրակի» ամերիկյան հավաքի ժամանակ թիմի երկրպագուները նույնպես անդամագրվեն: