A
A
Արարատ Առաքելյանը տեղափոխվեց «Ալաշկերտ»
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանն այսօր 1,5 տարվա պայմանագիր է կնքել հանրապետության առաջնության ետնապահ «Ալաշկերտի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արարատ Առաքելյանը ընթացիկ առաջնության առաջին կեսում հանդես է եկել Կապանի «Գանձասարում», սակայն դրա ավարտից հետո երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը: Փորձառու ֆուտբոլիստը, ով երկու օր առաջ դարձավ 30 տարեկան, առաջիկայում կմասնակցի «Ալաշկերտի» երեւանյան մարզումներին, իսկ փետրվարի 10-ին թիմի հետ կմեկնի Անթալիա` երկրորդ ուսումնամարզական հավաքի: