Որոշ գործատուներ «կուտակային պահումներ» են արել
«Դ!ԵՄ ԵՄ»-ը դիմում է կառավարությանը ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին Ի գիտություն՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Հարգելի պարոնայք, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այուսհետ` “Օրենք”) 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտոնապես հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կեսաթաշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետևաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին: Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը տարաբնույթ՝ ոչ միատեսակ ընկալման տեղիք է տվել: Որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և պահել են գումարներն իրենց հաշվին: Ստացվում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար: Ավելին՝ այստեղ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ