Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
sport-aronyan-12

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը այսօր Ցյուրիխի գերմրցաշարի 3-րդ տուրում սպիտակներով հանդիպեց իր ամենամտերիմ մրցակցի` Բորիս Գելֆանդի հետ: Կողմերը շատ արագ փոխանակեցին ծանր խաղաքարերը, իսկ արդեն 27-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ գլխավորեց աղյուսակը: Նրանից 1 բալով ետ մնացաղ Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան այս պահին պարզում են հարաբերությունները: