Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» պարտվեց «Զարյային»

Սպորտ
sport-alashkert

Երեւանի «Ալաշկերտը», որը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական հերթական խաղում պարտվեց ուկրաինական «Զարյային»: Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց մրցակցի հարձակվող Բոլին: Առաջին խաղակեսի վերջում եւ երկրորդի սկզբին «Զարյան» երկու գոլ խփեց: 70-րդ րոպեին «Ալաշկերտին» հաջողվեց կրճատել հաշիվը, սակայն խաղավերջում կրկին անհաջող խաղաց պաշտպանությունում եւ եւս երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը` 1:5: Հայաստանի առաջնության ետնապահը երրորդ պարտությունը կրեց Անթալիայում: Մինչ այդ մեր թիմը միեւնույն 1:2 հաշվով պարտվել էր կորեական եւ ղազախական թիմերին: