Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 1-ից՝ նոր ծառայություն

Տնտեսություն
73abc2b6a8f09ab3744d9c37b947343a

Հունվարի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվել է «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները» լրացնող որոշում, համաձայն որի` 2014թ.-ի ապրիլի 1-ից ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է ցանկության դեպքում փոխել շարժական կապի իր օպերատորին` միևնույն ժամանակ պահպանելով իր ամբողջական համարը: Գործող համարը նոր ցանցում ակտիվացնելու գործընթացն դեպքերի ավելի քան 90%-ում կիրականացվի մեկ աշխատանքնային օրվա ընթացքում և կլինի անվճար: Ըստ «Orange-ի մամլո ծառայության՝ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության նախատեսվող մեկնարկի համատեքստում կտրամադրեն հեռախոսների ապակոդավորման ծառայություն` ըստ բաժանորդների ցանկության` համաձայն ընդունված կանոնակարգի։