Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոմավառություն ի հիշատակ զինվորի

Քաղաքականություն
Karen1

Այսօր հարյուրավոր սիսիանցիներ հավաքվել էին Սիսակ Նահապետի անվան հրապարակ մոմավառությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հունվարի 28-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս զոհված Կարեն Գալստյանի հիշատակը: Գալստյանների հարկի տակ մեծացող հինգ երեխաներից՝ չորրորդն էր Կարնեը: Բարի, ազնիվ, աշխատասեր, համառ այսպես են նրան բնութագրում ճանաչողները: Կարենի նման անձնուրաց տղաների շնորհիվ է, որ հայոց երկրի սահմաններն անառիկ են, փաստում են սիսիանցիները: MomԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար սիսիանցի երիտասարդ պարգեւատրվել է ՙՄարտական ծառայություն՚ մեդալով: 19-ամյա երիտասարդի աճյունը վաղը կամփոփվի Սիսիանի զոհված ազատամարտիկների պանթեոնում: Mom 1 Արմեն Հովակիմյան, Սիսիան