Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. Ինչո՞ւ դանդաղենք (տեսանյութ)

Քաղաքականություն
president-praha

«Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարավորինս արագ և որակով: Եթե մենք որոշում ենք կայացրել միանալու Մաքսային միությանը, ապա պետք է անենք դա հնարավորինս արագ: Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է մեր ազգային շահը, ապա այդ որոշումը պետք է օր առաջ իրականություն դարձնել: Երկրորդ՝ ուզում եմ հիշեցնել, որ Մաքսային միությունը առաջին հերթին տնտեսական կառույց է և ոչ ռազմական: Եվ բնավ պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Այո՛, ռուսական կողմը համագործակցում է նաև Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք և հնարավորություն ունենք ռուսական կողմին արգելելու համագործակցությունը Ադրբեջանի հետ».- այսօր Պրահայում հայտարարել է Սերժ Սարգսյանը։