Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ տարածք՝ բարեկամական խմբերի համար

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9a6f388f049c5d471202a35004d73e06

Դեկտեմբերի 3-ից ԱԺ-ում բացված Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում երկու երկրների պատգամավորները կարող են քննարկել իրենց հետաքրքրող տարբեր հարցեր: Այսօր բացատրելով ակումբի բացման պատճառները՝ հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը: Կարո՞ղ են արդյոք բոլորն իրենց թույլ տալ ԱԺ-ում նմանատիպ ակումբներ բացել, Գուրգեն Դումանյանը պատասխանու է. «Եթե մեր արտասահմանցի գործընկերները դիմեն, համապատասխան նախաձեռնություններով հանդես գան, նպատակահարմարությունը գնահատելուց հետո խնդիր չի լինի: Ազգային ժողովը կարող է ծառայել տարբեր բարեկամության խմբերին որպես տարածք, որտեղ կարող են քննարկումներ տեղի ունենալ, խնդիրներ լուծվել»: Հարցին, թե ընդունելի է՞ արդյոք, որ Ազգային ժողովում պատգամավորները երեկ խոսում էին ռուսերենով, նա պատասխանեց. «Ռուս գործընկերների հետ խոսում են ռուսերեն, այստեղ խնդիր չեմ տեսնում»: