Որոշ ճանապարհներ փակ են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում բուք է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Ալագյազ-Մելիքգյուղ, Նիգավան գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ. առկա է թանձր մառախուղ, իսկ Արագած և Նորաշեն գյուղերում առկա է ձնաբուք: Խորհուրդ չի տրվում առանց խիստ անհրաժեշտության երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով: Հնաբերդ-Գեղաձոր, Ձորագլուխ գյուղի ավտոճանապարհները փակ են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: