Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժամանակին բանակում չծառայած տղաներին աղջիկ չէին տալիս» (տեսանյութ)

Քաղաքականություն
բանակ3

Մարտունա՞կ է արդյոք 22-ամյա հայկական բանակը: Այսօր բանակի օրվա առթիվ մեր քաղաքացիների պատասխանը միանշանակ է. «Մարտունակ է», «Ո՞նց ասեմ, էն խոսքը` բանակը ղայդին ա», «Շատ ուշ չի եղել, որ ծառայել եմ` 2007-ից 2009 թվերին, ըստ իս` ոգին տեղն ա բանակի, մնացած առումներով, էլի բավական դրական կգնահատեի»,- նշում են քաղաքացիները: Հարցման մասնակիցների գերակշիռ մասը այսօր բանակում ծառայող հարազատներ ունեն: Անկախ զինված ուժերում առկա խնդիրներից, նրանց կարծիքով, դրական տեղաշարժն ակնհայտ է. «Իմ ավագ որդին բանակում ա ծառայում, ավարտել է Վ.Սարգսյանի անվան ինստիտուտը, հիմա զինվորական է աշխատում: Գոհ եմ, լավ աշխատանք ունի, ապահովված է», «Իմ թոռները ծառայել են, հիմա մեկն ա մնացել, Վարդենիսում է, որ գալիս է, «պլոտնի» տեսք ունի, ոնց որ պետքն է»: Հայկական բանակով հպարտանում են ոչ միայն մեր քաղաքացիները, այլ նաև սիրիահայերը, որոնք սիրիական պատերազմի արդյունքում հասկացան մարտունակ բանակ ունենալու արժեքը: Ժամանակին բանակում չծառայած տղաներին աղջիկ չէին տալիս, նրանց լիարժեք տղամարդ չէին համարում: Մեր քաղաքացիների կարծիքով` պետք է վերականգնել ավանդույթը, և տղաներին բանակ ուղարկել այս տրամաբանությամբ. «Ուզում ենք տղաները լինեն զինվորական, որ նրանց մեջ լինի այդ կուլտուրան», «Ես չեմ վախենում, որ ժամանակը գա, և ես այսպես ասած կպարծենամ, որ իմ որդին այսպիսի գերազանց բանակում է ծառայում: Կան փոքր թերություններ, ամեն տեղ էլ կա, բայց չարժի դա լոզունգ դարձնել»,- նշում են հարցման մասնակիցներից ոմանք: Դիտեք նաեւ տեսանյութը