A
A
Նոր Նորքում կինը ծխախեղդ է եղել
Հունվարի 24-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի 5-րդ հարկի բնակարանից ծուխ է դուրս գալիս և տանը մարդ կա: Հրդեհը մարվել է ժամը 23.35-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով: Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու` 1932 թ. ծված Անտոնինա Պյատինայի ծխախեղդ եղած դիակը` առանց բռնության հետքերի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։