Ադրբեջանն ինքն իր հետ է բանակցե՞լ
ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանի ֆեյսբուքյան գրառումը Հունվարի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական կողմն ինքն իր հետ է բանակցել` ասելով է իր սրտի ուզազծը, ինքն իր համար ինչ-որ լուծումներ առաջարկել և այդ ամենը փորձում է ներկայացնել որպես բանակցությունների բովանդակություն: Դա տեղի ունեցած հանդիպման էության խեղաթյուրում է, ինչը ևս մեկ արտահայտություն է բանակցային գործընթացը գլխիվայր ներկայացնելու ադրբեջանական կողմի շարունակական գործելաոճի: Հիշեցնենք,որ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների հիմքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է»: