«Պետք է ուժեղ լինել, ոչ մի զիջում»
Սահմանի լարվածությունը չի խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Պայմանավորվածության համաձայն նրանք հանդիպում են Փարիզում։ Բայց արդյո՞ք ճիշտ է շարունակել բանակցել մի երկրի հետ, որ միտումնավոր խախտում է հրադադարը և չի վերադարձնում հայ ռազմագերիներին: Մեր հարցման մասնակից քաղաքացիները պնդում են, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է գտնվի բանակցությունների արդյունքում, բայց առանց տարածքային զիջումների։ Իսկ քաղաքական հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ ադրբեջանական կողմին մշտապես ձեռնտու է եղել առաջնագծում լարվածություն պահպանելը: Նա պատահական չի համարում արտգործնախարարների հանդիպումից առաջ սահմանին լարվածության սրացումը։ Անդրադառնալով հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի խնդրին` փորձագետը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի Հակոբ Ինջիղուլյանի հարցը լուծվի երրորդ երկիր տեղափոխելու ձևով: Մանրամասները` տեսանյութում: