Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհեր Կիեւում. մեկը հայ է (ուղիղ եթեր Կիեւից) (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
441

Մեկ ժամ առաջ գնդակից զոհվել է Սերգեյ Նիգոյանը, հայ երիտասարդ,  որը եկել է Մայդան Դնեպրոպետրովսկից: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն:   Հաղորդվում է նաեւ եւս երկու զոհերի մասին։ Ավելի վաղ  BBC-ն գրել էր, որ առավոտյան  բախման հետեւանքով Կիեւում զոհվել է Եվրամայդանում բողոքող ակտիվիստներից մեկը։ Ըստ աղբյուրի՝ պաշտոնական հաղորդագրություն այդ մասին դեռ չկա։ Կիևի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև։ Իրավիճակը լարված է։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը զգուշացրել է հակակառավարական ցույցերի մասնակիցներին այն մասին, որ երկրի իշխանությունները կարող են ստիպված լինել ուժ կիրառել նրանց նկատմամբ: Չի բացառվում, որ Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 23-ին քվեարկի արտակարգ դրություն մտցնելու օգտին։