«Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա». Առավոտ
Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա. տնտեսագետ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ սա է սպասվում Հայաստանին, եթե Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումներն իրականանան: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մի քանի օր շարունակվող հեռակա «փոխհրաձգությունը» հասարակության ուշադրությունը շեղեց այդ օրերին ասպարեզ դուրս եկած ոչ պակաս ուշագրավ մի թեմայից: Օրերս հրապարակվեց Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցը, որտեղ ՀԲ մասնագետները մի քանի ուշագրավ դիտարկումներ էին արել Հայաստանի մասով: ՀԲ-ն իր տարեկան զեկույցով կանխատեսել էր, որ 2014-2016 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը կարող է խոչընդոտել այդ երկրից զգալի չափով կախված ԱՊՀ մի շարք երկրների առաջընթացին, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը խնդիրներ կունենան դրամական փոխանցումների, ներկրումների եւ արտասահմանյան ներդրումների հետ կապված: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ