A
A
Կարեն Մուրադյանը կվերադառնա Հայաստան
Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանին չհաջողվեց փորձաշրջան անցնել լեհական «Ռուխ» թիմում: Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագը մեկ շաբաթ շարունակ մասնակցեց թիմի մարզումներին, իսկ երեկ մասնակցեց ԳԿՍ-ի հետ ստուգողական խաղին: Այն ավարտվեց «Ռուխի» խոշոր հաշվով պարտությամբ (0:5), իսկ այսօր առավոտյան լեհական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ակումբը պայմանագիր չի կնքի 21-ամյա հայ ֆուտբոլիստի հետ: Կարեն Մուրադյանը կվերադառնա հարազատ «Շիրակ», որն այս օրերին ուսհավաք է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: