Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախշյան. «Յուրաքանչյուր քաղաքացի ընդվզում է Քոչարյանի դեմ» (տեսանյութ)

Քաղաքականություն
b73c0614c096984d4ad0c8c3da5e17ac

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը քաղաքական քիչ բաղադրիչ է պարունակում և հիմնականում առնչվում է տնտեսական հարցերի: Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն այսօրվա ասուլիսում: Նրա խոսքով` բանավեճը փոխադարձաբար էմոցիոնալ էր, մինչդեռ ժամանակը չէ էմոցիոնալ խոսակցության: Բացի դրանից` այս ոչ պատեհ ժամանակաշրջանում Քոչարյանը չէր կարող հայտ ներկայացնել` քաղաքականություն մտնելու: Եվ այս առումով, Ալեքսանյանի խոսքով` «երկրորդ նախագահը վրիպել է»: Ալեքսանյանի կարծիքով` դեռ շատ վաղ է խոսել 2018թ. նախագահական ընտրություններից, մանավանդ որ դրանց նախորդելու են խորհրդարանական ընտրություններ: «ՀՀԿ կուլիսներում նախագահական ընտրությունների հարց չի քննարկվում»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Մինչդեռ ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, համոզված է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճն ամբողջությամբ քաղաքական բաղադրիչ ունի: «Եթե Ռոբերտ Քոչարյանը հանկարծ մտահոգվեց քաղաքական վիճակով և սկսեց քննադատել վարչապետին, դա նշանակում է, որ ինքը իր տեսլականում ճանապարհ է բացում դեպի 2018թ. նախագահական ընտրություններ»,- ասաց Անահիտ Բախշյանը: Նրա համար ակնհայտ է Քոչարյանի մղումը դեպի նախագահական աթոռ, բայց միաժամանակ Բախշյանը նշում է, որ եթե Քոչարյանը լինի մի փոքր ազնիվ և չարությունը մի կողմ դնի, ապա կտեսնի, որ յուրաքանչյուր քաղաքացի ընդվզում է իր դեմ: