A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ Վեյք ան Զեեի ուժեղ մրցաշարում: Այսօր կայացած 7-րդ տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, չնայած վերջինս երկու զինվորի առավելություն ստացավ: Լեւոն Արոնյանը այնպես արեց, որ մրցակիցը ստիպված կրկնեց քայլերը եւ հրաժարվեց իր հավակնություններից: Մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավոր եւ շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրան հետապնդող Անիշ Գիրին ու Սերգեյ Կարյակինը ետ են մնում 1,5-ական բալով, սակայն նրանք մեկ պարտիա քիչ են անցկացրել: Հունվարի 21-ին նախատեսված 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի հենց հոլանդացի շախմատիստի հետ: