Տիգրան Քոթանջյանը ամրապնդում է դիրքը
Երեւանի շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի առաջնությունում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարի առաջատար Տիգրան Քոթանջյանը սպիտակներով վստահ հաղթեց ետնապահ Հրանտ Մելքումյանին եւ վաստակեց 5 միավոր: Նա արդեն մեկ բալով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Արման Փաշիկյանից, 1,5-ով` Ռոբերտ Հովհաննիսյանից եւ Կարեն Գրիգորյանից: Վաղը նախատեսված 7-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն հենց երկու առաջատարները: Տիգրան Քոթանջյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: Կանանց առաջնությունում 6 տուրից հետո առաջին տեղը բաժանում են երեւանցի Մարիա Գեւորգյանը եւ վանաձորցի Նարինե Գասպարյանը, որոնք հերթական հաղթանակը տարան մրցաշարում եւ վաստակեցին 5-ական միավոր: Նրանց համաքայլ ընթացող Շուշաննա Սարգսյանը այս անգամ ոչ-ոքի խաղաց եւ կես միավորով ետ մնաց երկու առաջատարներից: