A
A
Լեւոն Արոնյանը անկասելի է
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունամում է հաղթարշավը Հոլանդիայի Վեյք ան Զեե քաղաքում տեղի ունեցող մրցաշարում: Այսօր կայացած 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներին պարտության մատնեց իրեն անմիջականորեն հետապնդող, ֆիլիպինցի Վեսլի Սոին: Լեւոն Արոնյանը չորրորդ հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 5 միավոր: Նա շարունակում է վստահ գլխավորել աղյուսակը: Վաղը նախատեսված 7-րդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով կհանդիպի իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ, որն այս մրցաշարում դեռ չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: