Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգով ավարտեցին հանրահավաքը (ֆոտոշարք)

Քաղաքականություն
12

Ազատության հրապարակում ավարտվեց ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի հանրահավաքն ու երթը։ «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչը, ամփոփելով հանրահավաքը, հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի կողմից օրենքը չկասեցվելու դեպքում դիմելու են քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր մեթոդներին, այդ թվում հնարավոր են գործադուլներ, նստացույցեր և այլն: «Սա այն հարցն է, որի շուրջ միավորվելու են բոլորը: Մենք միասնության կոչով գնալու ենք մինչև վերջ: Եվ կախված այդ հարցի ընթացքից` երկիրը կգնա համապատասխան քաղաքական ուղղությամբ»,- ասաց «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչը: Հանրահավաքի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին աջակցության և միասնության համար: Հանրահավաքի մասնակիցները ծափահարեցին անվտանգության կարգը պահպանող ոստիկաններին, քանի որ հանրահավաքի և երթի ընթացքում միջադեպեր չգրանցվեցին: Այնուհետև Ազատության հրապարակում սկսեց հնչել հայկական ազգային երաժշտություն: Ներկայացնում ենք ֆոտոշարք.