Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը շարունակում է հաղթարշավը

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունամում է գլխավորել Հոլանդիայի Վեյք ան Զեե քաղաքում տեղի ունեցող մրցաշարում: Հերթական 5-րդ տուրում մեր գորսմայստերը սեւերով հանդիպեց Անդրեյ Նայդիշի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց եւ տիրեց նախաձեռնությանը: Գերմանացի գրոսմայստերը երկար ժամանակ փորձում էր կանգնեցնել սեւերի c զինվորի առաջխաղացումը, սակայն մեր շախմատիստը հաշվենկատ քայլերով մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով կհանդիպի իրեն հետապնդող Վեսլի Սոի հետ, որն այսօր հաղթեց փորձառու Բորիս Գելֆանդին եւ վաստակեց 3,5 միավոր: