A
A
«Ալաշկերտը» համալրում է կազմը (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Երեւանի «Ալաշկերտը» այսօր պայմանագիր է կնքել եւս երկու ֆուտբոլիստի հետ: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմը համալրել են Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանն ու ռուսական «Աստրախանի» նախկին պաշտպան Վարդան Գրիգորյանը: «Ալաշկերտը» հունվարի 7-ից մարզումներ է անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Հունվարի 19-ին թիմը մեկնելու է Անթալիա, որտեղ կանցկացնի պլանավորված երկու ուսմարզումներից առաջինը: