Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարները ոչ-ոքի արեցին

Սպորտ
sport-chess-hajastana

Շախմատի տանը ընթացող Հայաստանի շախմատի առաջնունությունում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:   Կանանց մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գեւորգյանը ոչ-ոքի խաղաց Արմինե Բաբայանի հետ եւ վաստակեց 4 միավոր: Նրանից կես բալով ետ մնացող Շուշաննա Սարգսյանն ու Նարինե Գասպարյանը հաղթեցին իրենց մրցակիցներին եւ վաստակած միավորներով հավասարվեցին առաջատարին:   Տղամարդկանց առաջնությունում աղյուսակը շարունակում է գլխավորել գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որն այս տուրում սեւերով խաղաղ դաշն կնքեց հենց իրեն անմիջականորեն հետապնդող Կարեն Գրիգորյանի հետ: Հինգ տուրից հետո նրանք վաստակել են համապատասխանաբար 4 եւ 3 միավոր:   Իսկ ահա գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հերթական կորուստը կրեց, որը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ 2 միավորով զբաղեցնում է ընդամենը 8-րդ տեղը:   Վաղը առաջնությունում հանգստյան օր է հայտարված: Հունվարի 18-ին տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները: Տիգրան Քոթանջյանը սպիտակներով կմրցի ետնապահ Հրանտ Մելքումյանի հետ: