Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց ռուսաստանցին

Սպորտ
sport-chess-margaryan-16.01.

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Այս տարվա հաղթող դարձավ ռուսաստանցի միջազգային վարպետ Վլադիսլավ Արտեմիեւը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրեց չինացի Վեն Յանգը, որն առաջատարից ետ մնաց կես բալով: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը եւ դանիացի ՄՎ Մադս Անդերսենը վաստակեցին 5-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց ստեփանակերտցի շախմատիստը: