Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանն անփող չթողեց իր մարզիկներին

Սպորտ
sport-soci-20141

Հնդկաստանի սպորտի նախարարությունը որոշել է ֆինանսավորել 2014 թ օլիմպիական ձմեռային խաղերին մասնակցող հնդիկ մարզիկներին: Այդ երկրի սպորտային գերատեսչությունը նախապես հայտարարել էր, որ գումարներ չունի մարզիկներին տրամադրելու համար, քանի որ ձմեռային մարզաձեւերի ֆեդերացիան ժամանակին չէր դիմել այդ հարցով (մրցումների մեկնարկից 90 օր առաջ): Այժմ Հնդկաստանի ներկայացուցիչները` երեք մարզիկները եւ նրանց մարզիչները, կապահովվեն ինքնաթիռի անվճար տոմսերով, մարզահագուստով, իսկ օլիմպիական խաղերի օրերին կստանան 50 դոլար օրապահիկ: Մնացած ծախսերը հոգալու համար Հնդկաստանի ներկայիս հայտնի դերասան Կունալ Կապուրը դրամահավաք է կազմակերպել, որի արդյունքում հավաքվել է 15.000 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Հնդկաստանի մարզիկները Սոչիում հանդես կգան Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո, քանի որ այդ երկրի ԱՕԿ-ը ժամանակավոր դուրս է բերվել ՄՕԿ-ի կազմից` պետության կողմից կոմիտեի աշխատանքներին միջամտելու համար: