Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը վստահ չէ, որ չեն ծախվի

Քաղաքականություն
875e852150618e71b6641c9a640edda5

ԱԻՄ կուսակցությունը հունվարի 24-ին` ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում նախատեսում է հանդիպում անցկացնել քաղաքացիների հետ։ Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի եւ երթի դիմումը ընդունել է ի գիտություն։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, դեռ հստակ որոշված չէ՝ այդ օրը հանրահավաք կանցկացվի՞, թե հանդիպում քաղաքացիների հետ, քանի որ պետք է նախապես քաղաքացիներին իրազեկեն հնարավոր հանրահավաքի մասին։ Հավաքի հիմնական նպատակը, ինչպես նշեց ԱԻՄ առաջնորդը, Մաքսային միությանը եւս մեկ անգամ դեմ արտահայտվելն է լինելու, այնուհետեւ անդրադառնալու են Հայաստանի այն բոլոր խնդիրներին, որոնք խախտում են մարդու իրավունքները՝ «Կեցցե ազատ, անկախ Հայաստանը»։ Պարոն Հայրիկյանը նաեւ ավելացրեց, որ այսօր քաղաքական դաշտում միայն «Ժառանգություն» եւ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություններն են դեմ արտահայտվում ՄՄ-ին։ Նրա խոսքերով՝ մնացած ուժերը միայն ասում են. «Սերժիկ հեռացիր, որ մենք քո տեղը գանք եւ ավելի լավ ծախվենք Ռուսաստանին»,- եզրափակեց նա։