Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զորամասում մահացել է զինծառայող

Քաղաքականություն
ea440d034ac752b5867cf080c01e13a4

Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հայկ Մակարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:   Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։