Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրոսմայստերը շարքից հանեց ժամացույցը

Սպորտ
sport-chess-1

Երեւանի շախմատի տանը տեղի ունեցող Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունն անցնում է անչափ լարված պայքարում: Այդ լարվածությանը չդիմացավ անգամ շախմատային ժամացույցը: Այսօր կայացած 3-րդ տուրի Տիգրան Լ. Պետրոսյան – Լեւոն Բաբուջյան պարտիան տեւեց մոտ 6 ժամ: Լարվածությունն այնքան մեծ էր, որ ցայտնոտի պահին քայլ կատարելիս սեւերով հանդես եկող գրոսմայստերը համեմատաբար ուժեղ հարվածեց էլեկտրական ժամացույցի սեղմակին եւ շարքից հանեց այն: Ներկաները ակամայից հիշեցին Միմինո հայտնի կինոնկարի ժամացույցը, որը ըստ հերոսի հարվածադիմացկուն է, բայց վայր գցելուց հետո այլեւս չի աշխատում: Գլխավոր մրցավարը ստիպված ազատված խաղատախտակից նոր ժամացույց բերեց: Պարտիան շարունակվեց եւ ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանի կամային հաղթանակով: Հայաստանի գործող չեմպիոնը այդ հաջողությունից հետո վաստակեց 1,5 միավոր եւ մի փոքր բարելավեց մրցաշարային գործերը: Տղամարդկանց առաջնության աղյուսակը միանձնյա գլխավորում է Տիգրան Քոթանջյանը, որն այսօր շատ արագ հաղթեց Ավետիք Գրիգորյանին եւ իր միավորների քանակը դարձրեց 2,5: Կանանց առաջնությունում վստահ է հանդես գալիս Շուշաննա Սարգսյանը, որը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 3 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը: